Selevia գերմանական հարթակի հիմնադիրներն ազգությամբ հայ են՝ նրանք օգնում են առցանց գնումների սիրահարներին գնումներ կատարելիս լինել առավել տեղեկացված ու պաշտպանված: Ի տարբերություն այլ նմանօրինակ կայքերի՝ չեն սահմանափակվում մի քանի խանութով, շարունակաբար ավելացնում են խանութների ցանկն ու հնարավորություն տալիս փոքր խանութներին մրցել ոլորտի առաջատարների հետ: