Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած ծրագրի: Իսրայելը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքին», Պաղեստինը, սակայն, մերժել է գործարքը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել:
«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվելու»,- հայտարարել է Աբասը:
«Դարի գործարքին» արձագանքել է աշխարհը: