ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Ազգային ժողով հրավիրելուն, նշել է. «Ակնկալում ենք, որ մեր հարգարժան գեներալը կօգնի մեզ ավելին հասկանալու: Իր անցած ուղին թույլ չէր տա, որ Սեյրան Օհանյանը խուսափեր և չգար. նա դրա կարիքը չունի»: