ԵԽԽՎ-ում՝ «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին ընդունված բանաձևը արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունը պարտավոր է անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու գործնական քայլեր ձեռնարկել այս ոլորտում Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններն իրագործելու համար:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանն անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրների շարքում է. անցած տարիներին այդ երկրում 20-ից ավելի լրագրող քրեական հետապնդման է ենթարկվել, նրանցից մի քանիսը դեռ մնում են ճաղերի հետևում: Զեկույցում նշվում է, որ սրա ֆոնին Ադրբեջանը անվճար բնակարաններ է տրամադրում իշխանամետ ավելի քան 400 լրագրողի, ինչը «կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է»: