Ամբողջովին նոր, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած և ինչպես կարգն է՝ միատողան շարված 22 հրշեջ-փրկարարական մեքենաները սպասում են իրենց առաջադրանքին: Ճապոնիայի կառավարության օգնությունն է, բայց ԱԻՆ-ը դեռ համալրվելու կարիք ունի՝ պնդում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարն ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրել է մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դեռ չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են: Կա նաև տարհանման համար նախատեսված միջոցների, ուղղաթիռների կարիք:
Մանրամասները դիտեք տեսանյութում: