Եգիպտոսի ԱԳՆ-ն հակամարտության երկու կողմերին հորդորել է ուշադիր ուսումնասիրել Թրամփի վարչակազմի կողմից մշակված խաղաղության ծրագիրը, որպեսզի դրա հիման վրա շարունակեն բանակցությունները՝ հաղորդում է Al Jazeera-ն:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Սպիտակ տան ներկայացրած պլանը «Պաղեստինյան հողերի բռնազավթման ծրագիր է, որի նպատակը «երկու ժողովուրդների համար երկու պետություն» բանաձևի իրականացման խափանումն է»:
Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին նախազգուշացնում է «Իսրայելի միակողմանի քայլերի վտանգավոր հետևանքների մասին, որոնք սպառնում են նոր իրականություն ստեղծել»:
Իրանի ԱԳ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Թրամփի առաջարկած դարի գործարքը մղձավանջ է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»:
Լիբանանյան «Հեզբոլահը» ամերիկյան պլանին «Դարի խայտառակություն» որակումն է տվել:
Ռուսաստանը սպասում է Երուսաղեմի և Ռամալլայի արձագանքին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Երեկվանից բողոքի ցույցեր են ընթանում Պաղեստինի ողջ տարածքում, որտեղ ցուցարարներն այրում են ԱՄՆ նախագահ Թրամփի նկարները: Ցույցեր են նաև Թուրքիայի բոլոր մեծ քաղաքներում՝ ներառյալ ԱՄՆ դեսպանատան դիմաց: