Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Դալմա գարդեն մոլում» տարեսկզբին տեղի ունեցած ցնցումներին, նշել է, որ այնտեղ դրվել են սարքավորումներ, և երկրաշարժ չի գրանցվել: Ցոլակյանն ընդգծել է. «Տեխնիկական որևէ փոփոխություն չկար, կողքից մի երևույթ էր, որ ազդել էր դրա վրա»,- ասել է Ցոլակյանը: