«Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արտակ Անանյանը «Լուրերի» տաղավարում բացատրել է, որ եվրոբոնդերի թողարկման պատմությունն սկվում է 2019թ. սեպտեմբերից, երբ միանգամից երկու հեղինակավոր կազմակերպություններ՝ Moody's-ն ու Fitch-ը, բարձրացրին մեր երկրի վարկանիշը, ինչի արդյունքում պետությունը կարողացավ աննախադեպ ցածր տոկոսադրույքներով փող ներգրավել դրսից:
Օգտվելով այդ իրավիճակից և ունենալով փորձ՝ «Արդշինբանկը» որոշել է շարունակել այս գործը և եվրապարտատոմսեր թողարկելով, նպաստել մեր տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ու զարգացմանը: