Հետիոտնի անվտանգության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է այս տարի Երևանի փողոցներում տեղադրել 26 «հետիոտնի կանչով» լուսացույցով կահավորված հետիոտնային անցումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Լուսացույցների տեղադրման հասցեներն են՝
-
Քոչինյան 1 հասցեում (բենզալցակայանի մոտ),
-
Երևանյան փողոցում (Սբ. Հարություն եկեղեցու հարևանությամբ),
-
Վ.Սարգսյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
-
Աբովյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
-
Վ.Սարգսյան (Հանրապետության հրապարակի ելքի մոտ),
-
Հ.Հովսեփյան փողոցում (4 և 3 հասցեների հարևանությամբ),
-
Արշակունյաց պողոտայում (278/4 և 119/10 հասցեների
հարևանությամբ),
-
Արտաշիսյան փողոցում (81/6 հասցեի հարևանությամբ),
-
Սարյան փողոցում (8/1 հասցեի հարևանությամբ),
-
Մայիսի 9-ի փողոցում (15 հասցեի հարևանությամբ),
-
Ռոստովյան փողոցում (116/8 և 7/8 հասցեների հարևանությամբ),
-
Ազատամարտիկների փողոցում (76/5 հասցեի հարևանությամբ),
-
Տ.Պետրոսյան փողոցում (45/3 հասցեի հարևանությամբ),
-
Քոչինյան փողոցում (44/3 հասցեի հարևանությամբ),
-
Սասնա Ծռերի փողոցում (եկեղեցու հարևանությամբ),
-
Բաբաջանյան փողոցում (40/3 հասցեի հարևանությամբ),
-
Է.Հասրաթյան փողոցում (5 հասցեի հարևանությամբ),
-
Արշակունյաց պողոտայում (119/6 հասցեի հարևանությամբ),
-
Շիրակի փողոցում (3 հասցեի հարևանությամբ),
-
Էրեբունու փողոցում (28 հասցեի հարևանությամբ),
-
Արցախի պողոտայում (18 հասցեի հարևանությամբ),
-
Արցախի պողոտայում (32/3 հասցեի հարևանությամբ),
-
Պռոշյան փողոցում (21/1 և 43/10 հասցեների հարևանությամբ),
-
Գ.Չաուշի փողոցում (7/4 հասցեի հարևանությամբ),
-
Բեկնազարյան փողոցում (27/11 հասցեի հարևանությամբ),
-
Արշակունյաց պողոտայում (Կոմիտասի անվան պանթեոնի և 25 շենքի
հարևանությամբ)։