Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, իր ցավակցություն է հայտնել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի, նրա դստեր ու ևս 7 մարդու մահվան կապակցությամբ:
Ջեներն Ինսթագրամում նաև հիշել է Բրայանթի հայ օդաչու Արա Զոբայանին, որին անձամբ է ճանաչել:
«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Դա մի ուղղաթիռ էր, որով ես օդաչու Արայի հետ ժամանակ առ ժամանակ թռիչքներ էի իրականացնում: Նա շատ հաճելի մարդ էր»,- գրել է Ջեները: