Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են, սակայն այս անգամ Փարիզի փողոցներ են դուրս եկել հազարավոր հրշեջներ: Կրակի դեմ պայքարողները բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ պահանջելով վտանգավոր աշխատանքի դիմաց ավելացնել իրենց տրվող հավելավճարները, որոնք փոփոխության չեն ենթարկվել 1990 թվականից ի վեր:
Ցույցը ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, որի հետևանքով բախումներ են եղել ոստիկանների ու հրշեջներ միջև: