Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ պաշարել է Իդլիբի հարավարևելյան Մաարաթ ալ-Նուման քաղաքը: Արաբական երկրի կառավարական ուժերն այժմ վերահսկում են բնակավայրն ու հարակից մեկ տասնյակից ավելի գյուղեր:
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Մաարաթ ալ-Նուման քաղաքում է տեղակայված «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման խոշոր հենակետերից մեկը: