ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի վարչապետ Ադիլ Աբդել Մահդիին իր վրդովմունքն է հայտնել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարձակման առիթով, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:
«Պոմպեոն վրդովմունք է հայտնել իրաքյան զինված խմբավորումների կողմից Իրաքում ԱՄՆ-ի սեփականության վրա կատարվող պարբերական հարձակումների առիթով՝ ներառյալ երեկվա հրթիռային հարձակումը մեր դեսպանատան վրա, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան հաղորդվել էր այն մասին, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքում երեք հրթիռ է ընկել: