Երբ կազմավորվում էր Հայոց բանակը, հեռուստաօպերատոր Հակոբ Պողոսյանը 21 տարեկան էր: Պատերազմի ահազանգը լսեց, ձեռքն առավ տեսախցիկն ու մեկնեց առաջնագիծ՝ վավերագրելով պատերազմի փորձության ժամերը: Վերհիշում է հատկապես Տոնաշենի մարտական գործողությունները, երբ ընկերները զոհվեցին իր աչքի առաջ: