«Դարի գործարքը», որի մանրամասները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրապարակել, ենթադրում է Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի բռնակցում խաղաղության դիմաց: Այս մասին հայտնում է New York Times պարբերականը:
Ամերիկյան ծրագրով՝ պետք է վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ «Դարի գործարքի» համաձայն, Հորդանան գետի արևմտյան ափի մի մեծ հատված կարող է հանձնվել Իսրայելին: Դա կնշանակի, որ համաշխարհային հանրությունն ու Պաղեստինը ստիպված են լինելու օրինական ճանաչել գրավյալ տարածքները:
Նշվում է, որ պաղեստինյան կողմը կարող է ծրագրին դեմ լինել՝ չնայած Միացյալ Նահանգների կողմից 50 մլրդ դոլար ֆինանսական օժանդակությանը: