Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր Հայոց բանակի օրն է
Փաստ համար 54/3 - զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է:
ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան):
Շնորհավոր տոնդ, Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»,- գրել է վարչապետը։