Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայոց բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Նա ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի
պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է եղել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։
32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել պայմաններին։
Հայաստանի վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։ Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։