Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Մոսկվա, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ հայտնի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման «Դարի գործարքի» մասին: Այս թեմայով Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել Jerusalem Post-ի թղթակիցը:
Այսօր Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն քննարկել են արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: ԱՄՆ ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «Դարի գործարք» ծրագիրը ենթադրում է պաղեստինյան հողերի հանձնում Իսրայելին խաղաղության դիմաց: