Հայաստանի Զինված ուժերը 28 տարեկան են: Այսօր մեր անառիկ ու ամուր սահմանների և խաղաղության երաշխավորի տոնն է: Բանակի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի , Պաշտպանության Նախարարության և Զինված Ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: