Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Ղազախստանում: 30-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայամանագիր է կնքել «Ժետիսուի» հետ։
Իշխանյանի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր: Ղազախստանի առաջնության նախորդ մրցաշրջանում «Ժետիսուն» գրավել էր 5-րդ տեղը: Ղազախստանի առաջնության հերթական մրցաշրջանը կմեկնարկի մարտի 7-ին: