Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին Եռաբլուր պանթեոն են այցելել նաև Հանրապետական կուսակցության անդամները՝ Հայաստանի երրորդ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սարգսյանը նշել է, որ բանակի ձևավորման առաջին օրերից փորձեր են եղել վարկաբեկել ու նսեմացնել կառույցը, սակայն դա չի հաջողվել: