Չինաստանում ժամ առ ժամ ավելանում են կորոնավիրուսի մահացության ու վարակի դեպքերը: Չինաստանում մահացու վարակի զոհ է դարձել արդեն 106 մարդ: Կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 4500 հոգի: Երկրի տասնյակ բնակավայրերում մարդկանց տեղաշարժը խստիվ արգելվում է, դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Նախօրեին մահացության առաջին դեպքը գրանցվել էր Պեկինում:
Կորոնավիրուսը շնչառական վարակ է, որի բուժման համար հատուկ պատվաստանյութ դեռևս չկա: Վարակից հիմնականում մահանում են մեծահասակները կամ շնչառական խնդիրներ ունեցողները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Չինաստանի դուրս արձանագրվել է կորոնավիրուսի 47 դեպք, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Սինգապուրում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում: