Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը ոչ մի պայմանով բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական Հոսեին Դեհղանը:
«Ոչ մի պարագայում Իրանի ժողովուրդն այդպիսի նվաստացման չի գնա: Այդ ժողովուրդը բանակցություններ չի վարի նրա հետ, ով կարգադրել է սպանել պաշտոնական այցով այլ երկիր մեկնած պաշտոնական անձի»,- ասել է նա:
Զինվորական խորհրդականի արձագանքը պայմանավորված է Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությամբ, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հնարավոր են: