Լևոն Գալոյանը պայմանագրային զինծառայող է արդեն մեկ տարի: Ծնողներին խոստացել էր Բանակի օրը տանը լինել և խոստումը կատարել է: Մայրը՝ տիկին Կիման, միշտ զգում է տղայի ներկայությունն այն պահին, երբ նա բակ է մտնում:
Պայմանագրային զինծառայող լինելն, ի դեպ, Լևոնի ընտրությունն է: Ասում է՝ Ապրիլյան պատերազմը բեկումնային է եղել: Մինչ այդ մտածել է, որ պարզապես պարտք է կատարում, բայց պատերազմից հետո հասկացել է, որ բանակն իր համար ավելին է: