Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի և Լիբիայի իրավիճակի թեմայով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը: Նրա խոսքով՝ երկրների ղեկավարներին հաջողվել է պայմանավորվել Սիրիայի ընդհանուր նպատակների շուրջ: Երկուսն էլ միակարծիք են, որ Իդլիբում մարտերը պետք է դադարեցվեն:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են արտասահմանյան միջամտությունից ազատվելու և Լիբիայում հրադադարի հաստատման գործընթացը պաշտպանելու անհրաժեշտությունը»: