Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը հունվարի 27-ի երեկոյան, ի պատիվ Քոբի Բրայանթի, լուսավորվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գույներով: Տեղեկությունը տեղադրված է 102 հարկանի երկնաքերի Թվիթերի միկրոբլոգում:
«Այս երեկո, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթին, մեր լուսավորումը կլինի մանուշակագույն և ոսկեգույն: Հոգեպես մենք շարունակում ենք մնալ այն ընտանիքների և երկրպագուների հետ, որոնց առնչվել է այս ողբերգությունը»: