Մյունխենում դաշնակահարին դաշնամուրի հետ միասին կախել են կառուցվող համերգային դահլիճի դիմաց: Շվեյցարացի դաշնակահար Ալեն Ռոշին, իր ցանկությամբ, բարձրացրել են 60 մետր բարձրության վրա: Միջոցառումն իրականացվել է վաղ առավոտյան Piano Vertical նախագծի շրջանակում:
Օդում կախված Ռոշը շարունակել է նվագել արտասովոր դիրքով նստած: Դաշնամուրը լուսավորվել է, որպեսզի տեսանելի լինի: Հանդիսականը դաշնակահարին հետևել է ներքևից՝ երաժշտությունն ունկնդրելով ականջակալներով: