Հայոց բանակի կայացման, սահմանների պաշտպանության հզոր գործում մեծ ներդրում ունեցած Սյունիքն արժանավայել նշեց Հայոց բանակի 28-ամյակը: Գորիսում տոնական օրվա մեկնարկը տրվեց Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, որտեղ իրենց խոնարհումի տուրքն էին բերել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, գեներալներ, սպաներ, ազատամարտիկներ:
Տոնական տրամադրություն էր նաև Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում: Մանրամասները դիտեք տեսանյութում: