Հաստատվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին՝ խնդրելով չհրապարակել ինքնասպանության շարժառիթները:
Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում կինը հայտնաբերել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հրազենային վիրավորումով: