Քիչ առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքից դուրս եկավ նաև Արթուր Դանիելյանը: «Ադեկվադ» միաբանության այլ անդամներ դեռ ոստիկանությունում են։
Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Ադեկվադի» որոշ անդամներ բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը հայտարարել էր, որ իրեն բերման են ենթարկել իր ղեկավարած «ՎԵՏՕ» կազմակերպության մուտքի մոտից:
«Կարող ենք արձանագրել, որ սա իշխանության կողմից վերջին ճիգերն ու ջանքերն են իրավիճակը վերահսկողության տակ պահելու, սակայն դրանք անօգուտ են, մեր հռետորաբանությունն ավելի կկոշտանա»,- ասել էր Ն.Մալյանը: