ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով Nissan մակնիշի մեքենայի և Mercedes Benz մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998 թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն, տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Nissan մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967 թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996 թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։
Պատահարը տեղի ունեցել հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։