Հաղարծնի զարդն ու պահապանը՝ Աստվածամոր հարթաքանդակը, 2007 թ․ տարվել էր վանքից և 13 տարի գտնվում էր տնից հեռու։ Այժմ այն ընդմիշտ վերադառնում է Հաղարծին։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:
«Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հաղարծին վանական համալիր՝ միասին տոնելու Աստվածամոր հարթաքանդակի վերադարձը։
Այն կտեղադրվի և մշտապես կմնա Հաղարծնի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանին»,- նշված է հայտարարությունում։