Զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար անհրաժեշտ սպառազինությունն ու կարողությունները ավելացված են: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ Սու 30-ի մյուս խմբաքանակը շուտով Հայաստանում կլինի:
Նախարարը կարևորել է բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին:
«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,- ասել է նախարարը:
Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:
Նախարարը նաև հայտնել է, որ այս պահին սահմանում իրավիճակը կայուն է: