Սպիտակ տունը նախաձեռնել է երկրում մշտական բնակության (Green Card) տրամադրման կանոնների խստացման ծրագիր, որին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հավանություն է տվել: Այն առաջին հերթին ուղղված է նրանց դեմ, ովքեր մտադիր են պետական նպաստ ստանալ:
Կեցության իրավունք ստանալու հայտը դիտարկելիս այժմ ավելի հաճախ ուշադրություն կդարձնեն այնպիսի գործոնների, ինչպիսին են մասնավոր բուժապահովագրության բացակայությունը և անգլերենի վատ իմացությունը, ինչը խանգարում է աշխատանքի տեղավորմանը։ Բացասական գործոններ կլինեն նաև պետական օգնություն ստանալը, մթերքի կտրոններ ստանալը, բնակարանի արտոնյալ գնումը։