ԱՄՆ-ը դիվանագիտական ու տնտեսական խիստ միջոցներ կձեռնարկի Սիրիայի իշխանությունների և այն պետությունների դեմ, որոնք նրանց աջակցում են Իդլիբում և Հալեպում բնակիչների վրա նրանց վերագրվող հարձակումներ իրականացնելիս: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները հետևում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ Ռուսաստանի, իրանական ռեժիմի և Ասադի միավորված ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացնում Իդլիբի և Հալեպի բնակիչների դեմ։ Այդ ուժերը պատահական ընտրությամբ օդային ռմբակոծություններ ու գրոհներ են իրականացնում, որոնց հետևանքով հազարավոր քաղաքացիներ հայտնվել են գնդակոծության տակ»։