Իրանի նախագահ Հասան Ռոհանին Միացյալ Նահանգների կառավարությանն անվանել է ԱՄՆ ամբողջ պատմության մեջ վատագույնը: Իսլամական հանրապետության ղեկավարի հավաստմամբ՝ Թրամփի վարչակազմը խնդիրներ է առաջացնում նույնիսկ «սեփական մարդկանց» համար: Այս մասին հայտնում են Իրանի լրատվամիջոցները:
«Չէինք կարծում, որ Միացյալ Նահանգներում իշխանության կգա ահաբեկչությունը պաշտպանող ու մեքենայություններով զբաղվող մի կառավարություն, որն ամենավատը կլինի ԱՄՆ-ի պատմության ընթացքում եղած կառավարությունների մեջ ու խնդիրներ կառաջացնի աշխարհի, դաշնակիցների, բարեկամների և նույնիսկ սեփական մարդկանց համար»: