Այսօր Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Մեր ժամանակների հերոսը կդառնար 30 տարեկան:
Ուրֆանյանը քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակը իր հրամանատարության չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ է ուղարկում, միայնակ շարունակում մարտը՝ խոցելով մեկ տանկ և շուրջ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Նա վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը: