ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, շնորհավորելով Հայոց բանակի տոնի առթիվ, նշել է, որ 28-ամյա բանակի գլխավոր հաջողությունը խաղաղության պահպանումն է: Դավթյանը նշել է՝ վստահ է, որ 2020 թվականին նույնը շարունակվելու է: ԳՇ պետը, անդրադառնալով նաև խնդիրներին, ընդգծել է, որ քանի դեռ Զինված ուժերը կան, խնդիրներ կան, և դրանք պետք է լուծվեն. պետք է ձգտել միշտ դեպի լավը: