«Շնորհավո՜ր տոնդ, Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ,- գրել է վարչապետը և Հայոց բանակի օրվա առիթով հրապարակել 2019-ին բանակում կատարված բարեփոխումներից որոշ տվյալներ:
Կառավարության որոշմամբ՝ 2019 թ. հունիսի 1-ից բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, նաև այս տարվա բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով: ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել բնակելի երեք շենք Գորիսում, Սիսիանում և Վայքում: