Օդային պատահար է տեղի ունեցել Իրանի հարավ-արևելքում և, բարեբախտաբար, առանց մահացու ելքի: Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել Մահշահր քաղաքի ճանապարհին: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդաչուն ուշ է սկսել վայրէջք կատարել և կորցրել է կառավարումը: Ըստ ականատեսի՝ շասսիին հասցրած վնասի պատճառով ինքնաթիռը կանգնել է «փորի» վրա շարժվելով: Դեպքի ժամանակ օդանավում 135 ուղևոր է եղել, ոչ ոք չի տուժել: Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: