Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Ինսթագրամի էջում գրառում է կատարել «Լոս Անջելես լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հնգակի չեմպիոն Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ:
«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանթի և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհվածների ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգե՛նդ»,- գրել է Քարդաշյանը: