Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թ. հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թ. հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թ. փետրվարի 1-ը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը Նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` ս. թ. հունվարի 29-ին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: