Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է համարում Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։
«Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։
Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից, պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։
Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»,- ասել է օմբուդսմենը։