41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը ցնցեց ամբողջ սպորտային աշխարհը: Երկրագնդի ցանկացած կետում այս պահին բոլոր շուրթերին մեկ բառ է՝ ինչու՞:
Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում Նիկ Կիրիոսը կորտ դուրս եկավ Բրայանտի մարզաշապիկով և արցունքն աչքերին:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նույնպես երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ: Խաղից հետո նա ավելի շատ խոսեց Բրայանտի, քան իր հաղթանակի մասին: