Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Նա նշել է, որ հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալ, իսկ իր թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ Լիբերալների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) քաղաքական խմբի կողմից:
Է.Մարուքյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, որոնք ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողով: