ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես նշվում է.
«Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:
Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որի երկու սյունը խորհրդանշում է հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը։