Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- ասված է գրառման մեջ: