Գետրայդեգասե N 9. Զալցբուրգի ամենահայտնի փողոցի հենց այս տանն է ծնվել դասական երաժշտության ֆենոմենալ դեմքերից մեկը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
160,000 բնակչություն ունեցող այս քաղաքն ամեն քայլափոխի հիշեցնում է բացառիկ լսողությամբ հանճարի մասին: Նույնիսկ տեղի հրապարակն է նրա անունը կրում, որտեղ կոմպոզիտորի արձանը մելոդիկ հայացքով հսկում է զբոսաշրջիկների անցուդարձը: