Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Հերթական նիստերի օրակարգում են Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունը, Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ծավալուն զեկույցը, Լիբիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին վերաբերող, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանն առնչվող քննարկումներ։
Նստաշրջանի առաջին օրը տեղի է ունեցել նաև «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» խմբակցության նախագահի և փոխնախագահների ընտրությունը։
Քվեարկության արդյունքում ԵԱԺԴ նախագահ է ընտրվել ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի
տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ խմբակցության փոխնախագահ։