Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակից ելնելով վայր է դնում Երևանի ավագանու իր մանդատը.
«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ ներողամտություն և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս»,- գրել է Հարթենյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանում այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ քննելու Հենրիկ Հարթենյանի քայլը: Նա Ֆեյսբուքի էջում տեղադրել էր լուսանկար ու գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» Խմբակցության ղեկավար Էյրամջյանն այսօր նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ ներկայացված էջը Հրայր Թովմասյանի դստեր էջը չէր: